Միջհամայնքային Հ-26 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում (10-րդ կմ) փետրվարի 5-ին' ժամը 04.10-ին,տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 33SD960 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից՝ վարորդ Ա. Ա.-ը ( ծնվ. 1978թ.), մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի» ԲԿ:


Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: