Euromericas Sport Marketing ընկերությունը հետազոտությունններ է անցկացրել պարզելու համար, թե եվրոպական որ ակումբի մարզաշապիկներն են ամենաշատը վաճառվում:

Եվրոպայում մարզաշապիկների վաճառքի քանակով առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է, նրան հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:

Կատալոնյան և անգլիական ակումբների մարզաշապիկներն արտադրում է Nike ընկերությունը, իսկ «Ռեալը» համագործակցում է Adidas-ի հետ: