«Ռեալը» Դավիդ Դե Խեայի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջին առաջարկն է արել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մադրիդյան կողմը պատրաստ է 20 մլն եվրո առաջարկել դարպասապահի համար:
Նշենք, որ Դե Խեայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2016թ-ին և դարպասապահը չի ցանկանում երկարաձգել այն:
«Յունայթեդը» մտադիր չէ ֆուտբոլիստից հրաժարվել 40 միլիոնից պակաս գումարի դեպքում, իսկ «Արքայական ակումբը» պատրաստ է տրանսֆերային գումարը նվազեցնել՝ պայմանագրում ընդգրկելով Ֆաբիո Կոենտրաուին. այս մասին գրում է The Manchester Evening News-ը: