Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերքել է Մադրիդի «Ռեալից» թիմ վերադառնալու առաջարկի մասին լուրերը:
«Իրականում ինքս եմ զանգել Պերեսին, որպեսզի շնորհավորեմ «Ռեալի» բասկետբոլի թիմի հաջողության համար: Գիտեմ, թե ինչ նշանակություն ունի նրա համար Եվրալիգայում հաղթելը: Ես նույնպես ուրախացա և ցանկացա շնորհավորել Պերեսին: Ցանկանում եմ շնորհավորել նաև ընկերոջս ու թիմի մարզչին՝ Պաբլո Լասոյին:
Պայմանագիրս լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է դեռևս երկու տարի, և մտադիր եմ մնալ այստեղ: «Ռեալից» ստացած առաջարկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Marca-ն: