NBA-ի նախկին խաղացող Գիլբերթ Արինասը Instagram-ում սքրինշոթ է հրապարակել, որում իրեն հաղորդագրություններ է ուղարկել ազգությամբ լիբանանուհի նախկին պոռնոաստղ Միա Խալիֆան: Աղջիկը հայտնում է մարզիկին, որ ինքը Լոս Անջելեսում է և առաջարկում է միասին ընթրել: Այդպես էլ պատասխան չստանալով, որոշ ժամանակ անց նա հարցնում է՝ արդյո՞ք Արինասն իր հետ կգա հոքեյի հանդիպում դիտելու: Ի վերջո Խալիֆան հասկանում է, որ իր ջանքերը ապարդյուն են, սակայն արդեն ուշ է լինում: Այդ մասին հայտնում է life.ru-ն:

Արինասը համացանցում տեղադրում է հաղորդագրությունների սքրինշոթը և հեգնական մեկնաբանություն գրում: Մարզիկի կարծիքով՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում կարիերան ավարտելուց հետո Խալիֆան սեքսի մեծ կարիք ունի, սակայն դա իրեն չի հետաքրքրում:

Դերասանուհին իր հերթին չուշացրեց պատասխանը: «Մի՞թե Գիլբերթ Արինասը դեռ արդիական է»,- գրել է նա իր twitter-ում:

Արինասի հրապարակումը «վրեժի» որոշակի մի ձև էր այլ սպորտսմենների անունից, որոնց հետ ունեցած երկխոսությունները Խալիֆան ոչ մեկ անգամ հրապարակել է համացանցում և նրանց անհարմար դրության մեջ դրել: Բասկետբոլիստ Ուիսլոն Քանթրերասը, ինչպես նաև ֆուտբոլիստներ Դյուկ Ուիլյամսը և Չեդ Քելին գրել են դերասանուհուն շփումը կենդանի կերպով շարունակելու նպատակով, սակայն Խալիֆան հասկացնում էր նրանց, որ չի պատրաստվում հանդիպել նրանց հետ: