Հալեպի քրիստոնեական թաղամասերը փետրվարի 4-ին կրկին հրասանդի ռմբակոծության թիրախ են դարձել: Այս մասին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ թեպետ զոհեր և վիրավորներ են եղել, սակայն նրանց մեջ, բարեբախտաբար, հայեր չեն եղել:

 

Ավելի վաղ փետրվարի 2-ին և 3-ին Հալեպի հայաշատ թաղամասերում դրասանդներ ընկնելու հետևանքով մի քանի հայեր էին վիրավորվել: Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չէին ստացել:

 

Հալեպի արևելյան թաղամասերը գտնվում են զինված տարբեր խմբավորումների հսկողության տակ, իսկ արևմտյան թաղամասերը սիրիական բանակի հսկողության տակ են: «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ շարունակվում է Հալեպի արևելյան շրջանների բնակիչների տեղափոխությունը դեպի արևմտյան շրջաններ: Զինված ընդդիմադիրների և սիրիական բանակի բախումների պատճառով բնակչությունը հայտնվել է քաոսային վիճակում: Քաղաքացիներին չվնասելու համար իշխանությունները կոչ են արել բնակիչներին տեղափոխվել անվտանգ շրջաններ: Սիրիական բանակը ռազմական օդանավերոÕ ¾, թնդանոթներով հարվածում է զինված ընդդիմադիրների կենտրոններին:

 

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

 

 

 

 

 

«Արմենպրես»