Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու հարցը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասաց, որ դիպուկահարների հարցի վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացրել է իր դիր քորոշումը: Այսօր հարցը քննարկվել է նաեւ Երեւանում:

 

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությանը' Պոպովն ասաց, որ Բաքվում եւ Երեւանում քննարկումներից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ: «Մեր գլխավոր նպատակն այն է, որ բանակցություններն ընթանան ամենաբարձր մակարդակով: Սակայն որպեսզի երկու երկրների նախագահները հանդիպեն, անհրաժեշտ է ներկայացնել ըստ էության համապատասխան հիմք: Այս առնչությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Իգոր Պոպովը:

 

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շփման գծից հետ կանչել դիպուկահարներին, եթե ադրբեջանական կողմը համաձայնի: Սակայն հարեւան պետությունը ոչ միայն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելուց այլեւ խախտում է հրադադարի ռեժիմը, սահմանին ստեղծում լարված մթնոլորտ, իրականացնում դիվերսիոն հարձակումներ:

 

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպվածպաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը:

 

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենայինվիրավորումից' հյուսիսարևելյան ուղղո ւթյամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրվածմարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Կարեն Գալստյանը: