Երևանի Կաշեգործների փողոցի տներից մեկում փետրվարի 6-ին' ժամը 07.54-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Այրվել է Ս.Մելքոնյանին պատկանող տան (35 ք.մ) տանիքից 20 ք.մ, հյուրասենյակը' գույքով (20 ք.մ) և փլուզվել է հյուրասենյակի առաստաղը՝ 20 ք.մ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.32-ին, մարվել՝ 10.18-ին: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել են Ս. Մ.-ի (ծնվ.1955թ.) կիսաայրված դին: