Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ' իբր փետրվարի 6-ին' ժամը 18:40-ին, հայկական զինված ուժերը խախտել էին հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով ադրբեջանական բանակի զինվոր Գուլիև Էշգին Ֆիրադին զոհվել էր դիպուկահարի կրակոցից:
Հնարավոր ապատեղեկատվությունից խուսափելու համար Lurer.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հերքեց ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությունը:
Վերջինս նշեց, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել և սահմանին իրավիճակը հանգիստ է: