Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարի միջազգային մրցաշարում զբաղեցրեց 18-րդ տեղը:
Վերջին' 10-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցը Դաս Դեբաշինն էր: Հայազգի շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստներ Գրիգոր- Սևակ Մխիթարյանը վերջին տուրում զիջեց Թոմաս Հենրիխսին, իսկ Արմեն Բրուտյանը' պարտության մատնե ց Աման Համբլետոնին:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Վասիլի Իվանչուկը: Վերջինս 10 հնարավորից հավաքեց 8 միավոր և դարձավ չեմպիոն: