Քութաիսիի Գեղութի բանտի շուրջ 1000 բանտարկյալ հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն' վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ կալանավորների հացադուլը բողոք է բանտի աշխատակիցների կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար, սակայն նման կարծիք չունի Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին:

 

«Սա քրեական հեղինակությունների կազմակերպած իրարանցումն է, իրենց նկատմամբ ոչ մի դաժան վերաբերմունքի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Սոզարին:

 

Նախարարը նշել է, որ այդ կապակցությամբ ինքը նույնիսկ նամակ է հղել մարդու իրավունքների պաշտպան Ուչե Նանուաշվիլիին: