«Քննարկումները անադյունավետ չէին, և միայն ընդդիմությունը կարող է մտածել, որ ինքը հարց կառաջադրի ու ոտքի վրա բոլորը պիտի աշխատեն»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում գազային հարցով հանձնաժողով կստեղծվի հենց մեծամասնության առաջարկով:

 

Սահակյանը հայտարարեց, որ իրենք այս առնչությամբ հատուկ սցենարներով հանդես կգան՝ չբացառելով, որ իրենք կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որը հասարակությանը տեղյակ կպահի հասարակությանը հուզող խնդիրները:

 

«Հենց այնպես հանձնաժողովներ չի կարելի ստեղծել: Եթե դա պահանջ դառնա, կստեղծվի: Բայց հանձնաժողովի աշխատանքները նախկինում շահարկումների թեմա են դարձել, արդյուավետությունը չեմ տեսնում, որովհետև կդառնա քաղաքական շահարկումների առարկա՝ ինչպես ընդդիմությունն է բոլորին հանցագործի վերածում»,- նշեց նա: