Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932թ. ծնված Վարսենիկ Կարապետյանը փետրվարի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վարսենիկ Կարապետյանը տառապում է հիշողության կորուստ հիվանդությամբ: Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Արտաշատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: