Մարտիրոս Սարյանի արվեստի երկրպագուներն առայժմ վարպետի գործերով կարող են հիանալ Ազգային պատկերասրահում: Նկարչի տուն-թանգարանը դեռ նորոգման բուռն ընթացքի մեջ է: Շինարարության առաջին փուլը կավարտվի ամիսներ հետո, բայց դժվար է ասել, թե երբ կսկսվի երկրորդը: Պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: