Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու վրա՝ «Գլորիա» ֆաբրիկայի դիմաց, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 60-ամյա Նիկոլայ Խոխեաշվիլիի վարած ГАЗель մակնիշի 0427 Լ համարանիշի և 24-ամյա Արմեն Եղշակյանի վարած Mitsubishi IO մակնիշի 14 ՕՍ 934 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդներն ու Mitsubishi-ի ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արեն Մխիթարյանը, 47-ամյա Ավետիք Բադալյանը, 38-ամյա Խաչատուր Հակոբյանը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Դավիթ Ղազախեսյանի գլխավորությամբ:
Մանրամասն' այստեղ: