Բրիտանական BBC 2 հեռուստաալիքը չի ցուցադրել իր երկրի հավաքականին ողջունող' Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Բրիտանացի հաղորդավարուհին Ուկրաինայի հավաքականի մուտքի ժամանակ մեկնաբանել է այդ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, իր մտահոգություններն ու օժանդակությունը հայտնել ուկրաինացիներին և ցանկացել համբերություն արդար պայքարում:

 

«Մենք հեռարձակել ենք Ուկրաինայի հավաքականի մուտքը, սակայն չենք անդրադարձել Յանուկովիչի ողջույնին, որը անտեսում համարել չի կարելի»,-ասվում է հեռուստաընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 

Նշենք, սակայն, որ այլ պատվիրակությունների մուտքի ընթացքում որպես կանոն ուղեկցվել է այդ երկրի ղեկավարության առաջնորդների կադրերով: