Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում փետրվարի 7-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում երկու քաղաքացիների մահվան փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Պարզվել են նաև մահացածների տվյալները' 1978թ. ծնված Մաղսուդ Ռաստգարնահանդի, 1986թ. ծնված Արմեն Սարգսյան: Նախաքննությունը շարունակվում է:
Փետրվարի 7-ին' ժամը 14.00-ի սահմաններում, Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում տնօրենն ու պահակը փորձանմուշ վերցնելու նպատակով բացել էին 20 տ տարողությամբ մետաղյա տարան' լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել էին տարայի մեջ և խեղդվել: