ՀՀ ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, փետրվարի 10-ին' ժամը 00.20-ին, բերման են ենթարկել 1978թ. ծնված Քրիստինե Ն.-ին:

 

Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր' պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: