Կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

ՀՔԾ մամուլի բաժնից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ քաղաքացի Վ. Գ.-ն 2014թ. հունվարի 25-ին' ժամը 16:30-ի սահմաններում, ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոններն իր կողմից խախտելու փաստը չարձանագրելու համար կաշառք է տվել այդ վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողին: Կատարվում է նախաքննություն: