Քութայիսի մերձակա (Արևմտյան Վրաստան, Իմերեթի տարածաշրջան) Գեգուտի բանտի մի խումբ կալանավորներ լույս փետրվարի 10-ի գիշերը կտրել են իրենց երակները: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

 

Ըստ լրատվամիջոցների տվյալների' ակցիային մասնակցել է 10-ից մինչև 17 մարդ, հայտարարելով, որ այդ կերպ իրենք բողոքում են բանտի վարչակազմի ներկայացուցիչների դաժան վերաբերմունքի դեմ: Քութայիսի հիվանդանոց է տեղափոխվել ինը մարդ:

 

Անցած շաբաթ նույն այս բանտում 800 կալանավորներ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով հեռացնել բանտի վարչակազմին: Հացադուլը շարունակվում է արդեն հինգերորդ օրը:

 

Վրաստանի պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին լրագրողներին հայտարարել է, որ հացադուլը «քրեական հեղինակությունների ծրագրած ակցիան է», որոնք դժգոհ են այն միջոցառումներից, որ բացառում են իրենց արտոնյալ վիճակը բանտում: