Մամուլի ազատության ինդեքսի համաձայն, որն ամեն տարի հրապարակում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, սիրիական ճգնաժամը խոսքի ազատության վրա բացասաբար է ազդել ամբողջ Մերձավոր Արեւելքում, տեղեկացնում է BBC-ն:

 

Ինդեքսի հեղինակները մատնանշում են, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը Լիբանանում ուժեղացրել է ԶԼՄ-ների բեւեռացումը, մամուլի նկատմամբ հսկողության խստացում Է առաջացրել Հորդանանում եւ նպաստել բռնությունների ծավալմանը Իրաքում:

 

«Թղթակիցներ»-ը քննադատել են Եգիպտոսի իշխանություններին մեդիառեսուրսներում «Մուսուլման եղբայրների» ցանկացած դրական հիշատակմանը հակազդելու համար:

 

Քննադատության են ենթարկվել նաեւ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, որոնց կազմակերպությունը կշտամբել է պետական գաղտնիքները մերկացնողների որսի մեջ՝ գաղտնալսման դեմ պայքարելու փոխարեն:

 

Ռուսաստանը Մամուլի ազատության 2014-ի ինդեքսում 148-րդ տեղն է զբաղեցրել 180 երկրների թվում: