Գյումրիում «Քավոր Հարութ»-ի' Հարություն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով մահացել է Արտյոմ Կարապետյանը, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով: Իսկ քրեական գործով որպես մեղադրյալ անցնում է Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

 

Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:

 

Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում