Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործողության շրջանակներում զարգացումները շարունակվում են: Երկրի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է որոշում այն մասին, որ Թուրքիայի 27 քաղաքում փոխվել են իրավապահ օրգանների ղեկավարները: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Տեղեկացվում է, որ ծառայությունից հեռացվել է նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունը մեկնարկեց 2013 թ-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված հատուկ գործողություններով, որոնց արդյունքում ձերբակալվել են 50-ից ավելի անձինք, այդ թվում' գործարարներ և երեք նախարարների որդիները, որոնք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության և թմրանյութերի իրացման մեջ:
Այդ կոռուպցիոն սկանդալից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ հունվարի 8-ին աշխատանքից հեռացվել են 15 նահանգային ոստիկանապետ: «Մեծ կաշառք» գործողությունից հետո թուրքական իշխանություններն աշխատանքից հեռացրել կամ այլ պաշտոնի են տեղափոխել ավելի քան 6 հազար ոստիկանի: