Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում կառավարությանն առընթեր գործող տեսչական մարմինների ղեկավարների եկամտի և գույքի հայտարարագրերը, որոնք բավական ուշագրավ են և նոր լույս են սփռում՝ հիմնականում պարապուրդի մատնված պաշտոնյաների սոցիալ-ֆինանսական դրության վրա;
Դիցուք՝ Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի համար 2022 թվականի ձեռքբերումների տարի է եղել։ Մասնավորապես, նա այդ տարի անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն է նվիրատվություն ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ պարզ չէ պաշտոնական փաստաթղթերից: Կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի թիմակիցները շարունակ նվերներ են ստանում, ու դա Փաշինյանը կոռուպցիա չի համարում: Տեղեկացանք, որ տարվա ընթացքում Խաչատրյանը նաեւ վաճառել է մեկ հողամաս, իսկ տարվա վերջում ունեցել է հինգ հողամաս։ 2022 թվականին տեսչական մարմնի ղեկավարը նաեւ 2 մլն դրամով 2017 թվականի արտադրության «Մազդա» է գնել, նաեւ 15 մլն դրամով վաճառել իր մեքենան։ Տարվա ընթացքում նա 61 մլն դրամ եկամուտ է ունեցել, որը գոյացել է աշխատավարձից, ստացված փոխառություններից, գույքի օտարումից։ Տարվա վերջում նրա կանխիկ դրամը 9 մլն է եղել;
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Հարությունյանը հայտարարագրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները: Անհատական բնակելի տուն և բնակարան, 2020-ին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Տարվա ընթացքում եկամուտները կազմել են 14,044,586.00 ՀՀ դրամ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հայտարարագիրը կարող եք տեսնել ստորև․
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները: Բնակարան բազմաբնակարան շենքում, LEXUS մակնիշի ավտոմեքենա, 3,500,000.00 դրամի հանձնված և վերադարձված փոխառություն, կանխիկ գումարը կազմել է 5,000,000.00 ՀՀ դրամ և 37,000.00 դոլար, տարվա կտրվածքով եկամուտները կազմել են 52,130,416.00 ՀՀ դրամ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը հայտարարագրել է բնակարան, 1,450,516.00 դրամի բանկային հաշիվների մնացորդ, 3,524,000.00 ՀՀ դրամի կանխիկ դրամ: