Ինչպես գիտենք՝ բարձրաստիճան պաշտոնյաների հանրությանը հաշվետու լինելու մեխանիզմներից մեկը գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելն է: Շարունակելով ներկայացնել գերատեսչությունների ղեկավարների ներկայացրած հայտարարագրերը' այսօր կխոսենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և վերջինիս տեղակալների ներկայացրած փաստաթղթերից:
Դիցուք՝ Գնել Սանոսյանը հայտարարագրել է հողամաս և անհատական բնակելի տուն, 2014-ին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, հանձնված և ստացված փոխառությունները կազմել են 45,880,000.00 դրամ, բանկային հաշվի մնացորդը կազմել է 1,739,279.00 դրամ, կանխիկը՝ 3,500,000.00 դրամ և 150,000.00 ռուբլի, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 61,403,056.00 դրամ:
Փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարագրել է երկու հողամաս, 2007-ին ձեռք բերված MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, 4,855,725.20 դրամի բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,208,673.06 դրամ, էլեկտրոնային հաշիվները՝ 31,432.00 և 1,818.00: Պաշտոնյան հայտարարագրել է 25,000,000.00 դրամի և 70,000.00 դոլարի կանխիկ դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27,410,283.40 դրամ:
Վաչե Տերտերյանը հայտարարագրել է բնակարան, 2,100,000.00 դրամի կանխիկ գումար,հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13,265,888.00 դրամ:
Քրիստինե Ղալեչյանը հայտարարագրել է 12,537,000.00 դրամի եկամուտ:
Արմեն Սիմոնյանը հայտարարագրել է բնակարան, 25,429,879.00 դրամի հանձնված և ստացված փոխառություն, 5,900,000.00 դրամի բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 56,720.26 ռուսական ռուբլի, 18,454.08 եվրո. 908,451.06 դրամ: Կանխիկ դրամը՝ 2,000,000.00 ռուբլի, 2,500.00 դոլար, 1,500,000.00 դրամ և 7,500.00 եվրո: Պաշտոնյայյի եկամուտները կազմել են 39,666,940.80 դրամ, 31,200.00 եվրո, 605,826.14 ռուբլի:
Նարեկ Մանուկյանը հայտարարագրել է երկու բնակարան, 17,500,000.00 դրամի փոխառություն, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 475,653.00 և 20,857.00 դրամ, կանխիկը՝ 2,000,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17,728,131.00 դրամ:
Հովհաննես Հարությունյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս, 2019-ին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 82,954.00 և 250,000.00 դրամ: Կանխիկը՝ 3,400,000.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10,958,900.00 դրամ: