Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը՝ այսօր կանդրադառնանք ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանի և նրա տեղակալների ներկայացրած պաշտոնական տվյալները:
Ռոբերտ Խաչատրյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի փետրվարի 21-ին։ Նա հայտարարագրել է 2008 թվականի թողարկման TOYOTA մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2011-ին։ Նա ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։ Որպես կանխիկ գումար՝ Խաչատրյանը հայտարարագրել է 30,000 ԱՄՆ դոլար, 10,000 Եվրո և 4,000,000 ՀՀ դրամ գումար։
Ռոբերտ Խաչատրյանի տեղակալ Գևորգ Մանթաշյանի հայտարարագրած բանկային հաշվի մնացորդները կազմել են 400,000.00 դրամ, 500.00 ԱՄՆ դոլար, 20,000.00 ռուսական ռուբլի: Նախարարի տեղակալի էլեկտրոնային հաշվին առկա է 25,000.00 դրամ: Վերջինս հայտարարագրել է նաև կանխիկ 4,500,000.00 դրամ և 7,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնյայի եկամուտները կազմել են 6,160,281.50 ՀՀ դրամ:
ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը հայտարարագրել է երկու բնակարան գնված 2018 և 2020 թվականներին: 50,000.00 դրամի արժեթուղթ, բանկային հաշիվների մնացորդը կազմում է 1,325,093.00 ՀՀ դրամ և 518.23 դրամ: Կանխիկ դրամը կազմել է 4,000,000.00 ՀՀ դրամ և 3,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15,234,550.80 ՀՀ դրամ և 3,000.00 ԱՄՆ դոլար: Պաշտոնյայի ծախսերը կազմել են 7,636,507.00 և ուղղվել են վարկի մարմանը:
Նախարարի երրորդ տեղակալ Ավետ Պողոսյանը հայտարարագրել է 1999 թվականին գնված VAZ մակնիշի ավտոմեքենա, հանձնված փոխառությունները կազմել են 30,025,580.00 ՀՀ դրամ: Բանկային հաշվի մնացորդը կազմել է 2,000,000.00 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 4,320,838.00 ՀՀ դրամ: