Արեւելյան Չինաստանում սկսվել Է աշխարհում ամենաերկար կայմաճոպանավոր կամրջի շինարարությունը: Ինչպես հաղորդում Է Shanghai Daily թերթը, դրա երկարությունը կկազմի ավելի քան 11 կիլոմետր:
Տրանսպորտային կառույցը կդառնա կառուցվող երկաթուղային եւ ավտոմոբիլային այն մայրուղիների բաղկացուցիչ մասը, որոնք Շանհայը միացնում են Ցզյանսուի հարեւան նահանգի Նանտուն քաղաքի հետ: Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դրա կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված Է Յանցզի գետի վրայով երթուղու անցման հետ, գետ, որի լայնությունն այդ հատվածում հասնում Է 5 կիլոմետրի: Կամուրջը կունենա չորս երկաթուղային եւ վեց ավտոմոբիլային գոտի: Շինարարությունը պլանավորվում Է ավարտել 2017 թվականին:
Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ կամրջի կառուցման ծախսերը կկազմեն 14,2 միլիարդ յուան (2,3 միլիարդ դոլար): Սպասվում Է, որ նոր տրանսպորտային մայրուղու ստեղծումը թույլ կտա օպտիմալացնել լոգիստական եւ ուղեւորային հոսքերն Արեւելյան Չինաստանում, որը կարեւոր դեր Է խաղում տարածաշրջանային եւ համաշխարհային առեւտրում: