Հայաստանն անցյալ տարի շուրջ 22 անգամ շատ կարտոֆիլ է արտահանել, քան 2012 և 2011 թվականներին: Նախորդ տարի արտահանված 23 հազար 503,8 տոննա կարտոֆիլի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 6.5 միլիոն դոլարը (1 կիլոգրամը՝ շուրջ 115 դրամ): ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով 2012 թ. Հայաստանից արտահանվել է 1057.5 տոննա կարտոֆիլ, իսկ 2011 թ.՝ 901: Արտահանման աճին զուգընթաց, շուրջ 20 տոկոսով նվազել է կարտոֆիլի ներկրումը: Նախորդ տարի մեր երկիր է ներկրվել ավելի քան 4 հազար տոննա կարտոֆիլ՝ 2012 թվականի 5 հազար տոննայի դիմաց: Անցյալ տարի մեր երկրից արտահանված կարտոֆիլի հիմնական մասը գնել են Վրաստանը (8399,7 տոննա) և Ռուսաստանը (7574.1 տոննա), ինչպես նաև Իրաքը, Թուրքմենստանը, Իրանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:

 

Հայաստանում նախորդ տարի կարտոֆիլի բերքը կազմել է շուրջ 660 հազար տոննա՝ 2012 թվականի 647 հազար տոննայի դիմաց: