Հայաստանի Հանրապետությունից արտահանվող պղնձի հանքաքարի և խտահանքի ծավալը նախորդ տարի 2012 թվականի համեմատ աճել է 31.76 տոկոսով և կազմել 173 հազար 207.5 տոննա: Արտահանված պղնձի մաքսային ընդհանուր արժեքը 2012թ. 227.5 միլիոն դոլարից նախորդ տարի հասել է 279.9 միլիոն դոլարի (աճը՝ 23 տոկոս): ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկրից արտահանվել էր ավելի քան 131.4 հազար տոննա պղնձի հանքաք ար և խտահանք: Անցյալ տարի մեր երկրից արտահանված պղնձի հանքաքարի և խտահանքի ծավալի մոտ 61 տոկոսը կամ 105 հազար 39 տոննան գնել է Բուլղարիան, 25 տոկոսից ավելին՝ Չինաստանը (43 հազար 763,8 տոննա):
ՀՀ Ագգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում պղնձի խտանյութի արտադրության ծավալը 2013 թվականին 2012 թ. համեմատ աճել է 18.6 տոկոսով և կազմել 184 հազար 494 տոննա: