Հայաստանի Հանրապետությունից արտահանվող դեղամիջոցների ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 6.14 տոկոսով և կազմել 1781.8 տոննա: Արտահանված դեղամիջոցների մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 6.5 միլիոն դոլարը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկրից արտահանվել է 1678.8 տոննա դեղամիջոց: Միաժամանակ, նախորդ տարի 2012 թվականի համեմատ 12.64 տոկոսով ավելացել է նաև Հայաստան ներկրվող դեղամիջոցների ծավալը' 1203 տոննայից հասնելով 1355 տոննայի: Նախորդ տարի մեր երկրից արտահանված դեղամիջոցների հիմնական մասը (1366,7 տոննա) գնել է Վրաստանը: