ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին 12,6 տոկոսով ավելի ամերիկացիներ են պաշտպանում, քան հանրապետականների ճամբարից նրա մրցակից Դոնալդ Թրամփին, վկայում են սոցիոլոգիական հարցման տվյալները, որը կատարել են Reuters գործակալությունը եւ Ipsos հետազոտական ծառայությունը:
Նախկին պետքարտուղարի օգտին իր ձայնն է պատրաստ տալու պոտենցիալ ընտրողների 45,5 տոկոսը, մինչդեռ միլիարդատիրոջը պաշտպանում է հարցվածների սոսկ 32,9 տոկոսը, հարցման մասնակիցների 21,6 տոկոսը հայտնել է, որ չի պաշտպանի թեկնածուներից ոչ մեկին:
ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: