Միացյալ Թագավորության բնակիչների ավելի քան երկու երրորդը պաշտպանում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Daily Express բրիտանական թերթի անցկացրած հարցման արդյունքները:
Հրատարակությունը նշում է, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման մասնակիցների 71 տոկոսը դրական պատասխան է տվել «Պաշտպանո՞ւմ եք արդյոք ռուսական ռմբակոծումները Սիրիայում» հարցին: Իսկ ընդամենը հարցմանը մասնակցել են երկրի 27 հազարից ավելի բնակիչներ:
«Բրիտանական բնակչության կողմից համոզիչ աջակցություն է դրսեւորվել, նույնիսկ չնայած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոաիցիայի միջեւ աճող լարվածությանը, որի մեջ մտնում է նաեւ Միացյալ Թագավորությունը»,- գրում է Daily Express-ը: Հրատարակությունը նաեւ նշում է, որ ՌԴ-ի օդուժի ավիահարվածները արդեն կարողացել են ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորմանը պատկանող «մեծ թվով» շենքեր ու փոխադրամիջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: