Ուկրաինայի բնակիչների գրեթե 71 տոկոսը պաշտպանում Է պետական կառուցվածքի ունիտար ձեւը, ֆեդերալիզացման օգտին հանդես Է գալիս 19 տոկոսից պակասը:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ուկրաինա. Նախագահական ընտրություններ-2014, ապրիլ» հետազոտության տվյալները, որն Ուկրաինայի ընտրողների կոմիտեի պատվերով անցկացրել Է սոցիալական եւ մարկետինգային հետազոտությունների ՍՈՑԻՍ կենտրոնը, Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը եւ Ռազումկովի կենտրոնը: Հետազոտության արդյունքներն ապրիլի 23-ին ներկայացվել են «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:

 

Հարցին, թե ուսումնասիրության մասնակիցներն Ուկրաինայի կառուցվածքի որ ձեւի կողմնակից են իրենց համարում, 70,9 տոկոսը նշել Է ունիտար պետությունը, 18,7 տոկոսը՝ դաշնայինը, 10,4 տոկոսը հրաժարվել են պատասխանել կամ դեռեւս չեն ճշտել՝ որ ձեւին են տալիս նախապատվությունը:

 

Հարցումն ապրիլի 9-ից 16-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում. դրան մասնակցել են 18-ից բարձր տարիքի քաղաքացիները: Հարցախույզին մասնակցել Է 6200 մարդ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 0,8 տոկոսը: