Ուկրաինացիների մեծամասնությունը (61,8 տոկոս) պատրաստ է հրաժարվել Դոնբասից' հանուն երկրի խաղաղության: Նման տվյալներ է ներկայացրել «Սոֆիա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ Ուկրաինայի բնակչության 22,9 տոկոսը կողմ է ռազմական գործողությունները շարունակելուն մինչև այդ տարածքների վերջնական ազատագրումը:
Հարցվածների բացարձակ մեծամասնությունը (70 տոկոս) անընդունելի է համարում այսպես կոչված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումը և «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի ճանաչումը»:
Սակայն ուկրաինացիների 45,2 տոկոսը հնարավոր է համարում որոշակի զիջումների գնալ բանակցություններում' Դոնբասում պատերազմը դադարեցնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Իր հերթին, հարցվածների 38,6 տոկոսը նշում է, որ նման զիջումների չի կարելի գնալ: