Եթե այս տարվա հունիսին Ուկրաինայում հանրաքվե անցկացվեր Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ, ապա դրա օգտին կքվեարկեր ուկրաինացիների մեծամասնությունը՝ 61,5 տոկոսը: Դա հաստատում են Գորշենինի ինստիտուտի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել են «Հեղափոխությունից դեպի նոր երկիր» չորրորդ ազգային փորձագիտական համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ&raq uo;-ին:
«Եթե հանրաքվեն կայանար 2013 թվականի մայիսին, ապա եվրոպական ընտրության կողմնակիցների տոկոսային բաժինը կկազմեր 45 տոկոս: Այսօր, 2014 թվականի հունիսին այդ բաժինն արդեն 61,5 տոկոս է»,- ասել է համաժողովի համակարգող Սոնյա Կոշկինան՝ ներկայացնելով հետազոտության արդյունքները:
Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այս տարվա մայիսին ՆԱՏՕ-ին անդամագրվելու կողմնակիցների թիվը նույնպես ավելի մեծ է եղել, քան նախորդ տարիներին՝ 47,3 տոկոս:
Հետազոտությունն անցկացվել է Ուկրաինայի ամբողջ տարածքում հունիսի 1-ից մինչեւ 14-ը: Դրան մասնակցել է 2 հազար մարդ: