Բրիտանացիների 51 տոկոսը հանդես է գալիս Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, վկայում են հարցման տվյալները, որն անցկացրել է ԱՄՆ-ի հասարակական կարծիքի ինստիտուտը:
Եվրասկեպտիկների մեծամասնությունը ավագ սերնդի ներկայացուցիչներն են:
Այսպիսով, Մեծ Բրիտանիան առայժմ Արեւմտյան Եվրոպայի միակ երկիրն է, որի բնակչության մեծ մասը ցանկանում է դուրս գալ Եվրամիությունից:
Արեւմտյան Եվրոպայի մյուս երկրների բնակիչների զգալի մասը ցանկանում են, որ իրենց պետությունները մնան Միության կազմում:
ԵՄ-ում մնալու ցանկությունն առանձնապես մեծ է Հունաստանի քաղաքացիների շրջանում, որը հարկադրված էր խնայողության խիստ ռեժիմ սահմանել գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո:
Հարցմանը մասնակցել է Արեւմտյան Եվրոպայի 12 երկրների ավելի քան 12 հազար քաղաքացի: