Ուկրաինայի նախագահի՝ մայիսի 25-ին կայանալիք վաղաժամկետ ընտրություններում արտախմբակցային ժողովրդական պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին պատրաստ Է պաշտպանել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 34,3 տոկոսը, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին՝ 11,1 տոկոսը: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» խմբի կատարած հետազոտության արդյունքները, որոնք մայիսի 7-ին Կի եւում կայացած մամուլի ասուլիսում հրապարակել Է խմբի սոցիոլոգիական ծառայության հիմնադիր եւ փորձագետ Իգոր Տիշչենկոն՝:

 

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է արտախմբակցային ժողովրդական պատգամավոր Սերգեյ Տիգիպկոն՝ 5,7 տոկոս աջակցությամբ: Ռեգիոնների կուսակցությունից նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինի օգտին պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 4,1 տոկոսը, արտախմբակցային ժողովրդական պատգամավոր Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 3,6 տոկոսը:

 

Արտախմբակցային ժողովրդական պատգամավոր Օլեգ Լյաշկոյին եւ Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին պաշտպանում Է ընտրողների շուրջ 3 տոկոսը, հաղորդել Է Ուկրաինայի ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալությունը: «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկին եւ Ուկրաինայի վաստակավոր բժիշկ Օլգա Բոգոմոլեցին կպաշտպանի շուրջ 2 տոկոսը: Ռեգիոնների կուսակցությունից ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարյովին եւ «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշին՝ հարցվածների շուրջ 1 տոկոսը: Ընտրության հարցում չի կողմնորոշվել հարցման մասնակիցների 13,4 տոկոսը, ստույգ չի քվեարկի 15 տոկոսը:

 

Ընտրություններին մասնակցության կանխատեսումը կազմում Է շուրջ 64 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: