Ղազախստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան) միջև առևտրի ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 3,430 մլրդ դոլար, ինչը 20,9 տոկոսով պակաս է, քան 2014 թվականի հունվար-մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեն:

 

 

Նշվել է, որ ԵԱՏՄ-ի երկրներ արտահանումը կազմել է 901,6 մլն դոլար (նվազել է 31,1 տոկոսով), ներմուծումը՝ 2,529 մլրդ դոլար (նվազել է 16,5 տոկոսով), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: