Հայաստանից սեխի, ձմերուկի, խնձորի, տանձի ու սերկևիլի արտահանումն աճել է, ներմուծումը՝ նվազել: Անցյալ տարի 2012 թվականի համեմատ Հայաստանից սեխի ու ձմերուկի արտահանումն աճել է 93 տոկոսով և կազմել 835.9 տոննա, իսկ խնձորի, տանձի ու սերկևիլի արտահանման ծավալն ավելացել է 13.6 անգամ և հասել 564.4 տոննայի: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, միաժամանակ, անցյալ տարի Հայաստան սեխի, ձմերուկի ու պապայայի ներմուծման ծավալը նվազել է 1.9 տոկոսով և դարձել 340.8 տոննա, իսկ խնձորինը, տանձինն ու սերկևիլինը՝ 9.4 տոկոսով և դարձել 240.8 տոննա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարի մեր երկրից արտահանված սեխը, ձմերուկը, տանձն ու խնձորը գնել են Վրաստանն ու Ռուսաստանը:

 

2012 թվականին Հայաստանից արտահանվել է 433 տոննա սեխ ու ձմերուկ և ներմուծվել՝ 347.4 տոննա: 2012 թվականին Հայաստանից խնձորի, տանձի ու սերկևիլի արտահանման ծավալը կազմել է 41.3 տոննա, իսկ ներմուծմանը՝ 265.9 տոննա: