Հայաստան ձավարեղենի ներմուծման ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ նվազել է 26.24 տոկոսով և դարձել 1 հազար 595.7 տոննա: Բրնձի ներկրումը նվազել է 1.36 տոկոսով և հասել 10 հազար 271.5 տոննայի: Նախորդ տարի ներկրված ձավարեղենի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 1.1 միլիոն դոլար, իսկ բրնձինը՝ շուրջ 7 միլիոն դոլար: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ անցյալ տարի մեր երկիր բերված բրնձ ի հիմնական մասը Թաիլանդից (4.9 հազար տոննա) և Պակիստանից (2.8) է: Հայաստան ներկրված ձավարեղենի ընդհանուր ծավալի 65.4 տոկոսը կամ 1 հազար 44 տոննան Չինաստանից է: ՀՀ ձավարեղեն է ներմուծվել նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Սիրիայից և այլ երկրներից:
Հայաստանի Հանրապետություն 2012 թվականին ներմուծվել է 10 հազար 413.2 տոննա բրինձ և 2 հազար 163.4 տոննա ձավարեղեն: