Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 18.55 տոկոսով և կազմել 41 հազար 102 հատ: Ռուսաստանից ներմուծվել է 2,4 հազար մեքենա կամ ընդհանուր ցուցանիշի շուրջ 6 տոկոսը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մեր երկիր բերված ավտոմեքենաների ընդհանուր քանակի մոտ 61.5 տոկոսը կամ 25 հազար 257 մեքենա ունեցել է մինչև 5 հազար դոլար արժեք, իսկ 5-10 հազար դոլ ար արժողությամբ մեքենաների քանակը կազմել է 8 հազար 779 կամ ընդհանուր ցուցանիշի ավելի քան 21 տոկոսը: Գերթանկարժեք մեքենաների (30 հազար դոլարից թանկ) ներմուծումն անցյալ տարի 2012թ. համեմատ նվազել է 15 տոկոսով և 1567-ից դարձել 1332:
Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան վերջին տարիներին դրսևորում է աճի միտում: 2009-ին մեր երկիր է բերվել 17 հազար 296 մեքենա, 2010-ին՝ 20 հազար 297, 2011-ին՝ 29 հազար 388 մեքենա, 2012-ին՝ 34 հազար 672: