Նավթի համաշխարհային գների անկմանը զուգահեռ ազգային արժույթի' մանաթի արժեզրկման հետ կապված Ադրբեջանում բանկային համակարգում ծագած ճգնաժամի պատճառով բանկերի կողմից վարկավորման պայմանների խստացումն ու ավտոմեքենաների թանկանալը բերել են երկրորդային շուկայում ավտոմեքենաների վաճառքի 55 տոկոսով կրճատմանը:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fins.az կայքը' նշելով, որ Ադրբեջանում նոր ավտոմեքենաների վաճառքի մակարդակը 80 տոկոսով ընկել է:

 

 

Կայքի հետ զրույցում Ադրբեջանում KIA Motors ընկերության ներկայացուցչության ղեկավար Զեքա Ալիբեկովը հայտնել է, որ KIA-ն արդեն սկսել է փակել իր ներկայացուցչություններն Ադրբեջանում:

 

 

Նրա խոսքով' ստեղծված ճգնաժամի պատճառով KIA Motors-ը ստիպված փակել է իր մի քանի ներկայացուցչություներն Ադրբեջանում:

 

 

«Այդ գործընթացը դեռ կշարունակվի: Մինչեւ տարեվերջ մենք կփակենք եւս 2-3 կենտրոն: Վաճառքի նվազման պատճառով արդեն փակվել են Բադամդար ավանում եւ Մասալլիում մեր պաշտոնական ներկայացուցչությունները», -ասել է նա: