Ադրբեջանի արտաքին առևտրային գործողությունների ծավալը 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 35,21 տոկոսով կրճատվել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի վիճակագրական զեկույցում:

 

Զեկույցի տվյալներով, ընթացիկ տարվա 10 ամիսներին Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 17,21 մլրդ դոլար:

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանում արտաքին առևտրի գործողություններում մասնակցել են 3340 իրավաբանական, 3015 ֆիզիկական անձինք:

 

Այս տարվա 10 ամսում Ադրբեջանից արտահանումների ծավալը, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 49,13 տոկոսով կրճատվել է: Դա վերաբերվել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից արտահանումներին:

 

Հիշյալ ժամանակաշրջանում Ադրբեջանն արտաքին առևտուր է իրականացրել 158 երկրներից գործընկերների հետ: