Ադրբեջանի պետական բյուջեի մոտ 90 տոկոսը կազմող էներգակիրների արդյունահանման եւ արտահանման բնագավառի գլխավոր օպերատոր բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» (BP) ընկերությունը զգուշացրել է 2014 թվականի առաջին կիսամյակի տվյալներով այդ երկրում «Շահ-Դենիզ» գազակոնդենսատային հանքահորում բնական գազի արդյունահանման ծավալը 1,04 տոկոս, իսկ կոնդենսատի ծավալը 11,1 տոկոսով կրճատվելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' հղում կատարելով BP-Azerbaijan ընկերության հրապարակած զեկույցին:
Բրիտանական ընկերությունը չի նշում գազի արդյունահանման ծավալն Ադրբեջանում նվազելու պատճառները: