Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է նավթի և գազի արդյունահանման ծավալները կրճատելու մասին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, SOCAR-ը հայտնել է, որ 2015 թվականի հունվար-փետրվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունահանել է 4,2 տոկոսով ավելի քիչ նավթ եւ 17,3 տոկոսով ավելի քիչ գազ:

 

 

Ադրբեջանում գազի ընդհանուր արդյունահանման ծավալը կազմել է 29 մլրդ 615,3 մլն խոր.մ, որից միայն 7,2 մլրդ խոր.մ-ն է կազմում SOCAR-ի մասնաբաժինը: