Հարևան երկրների հետ իրականացրած Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն նվազել են: Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում Թուրքիայի արտաքին առևտրի ցուցանիշը 12 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 35.3 մլրդ դոլար:

 


Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն' արտահանումը կազմել է 20.1 մլրդ, իսկ ներմուծումը' 15.2 մլրդ դոլար: Նշվում է, որ հարևան երկրների հետ առևտրաշրջանառության նման ծավալից Թուրքիան ունեցել 4.9 մլրդ դոլարի եկամուտ: Ամենամեծ ծավալների արտահանումն իրականացվել Իրաք (9 մլրդ 524 մլն 156 հզ դոլար), իսկ ամենաշատ ներկրումը Թուրքիան կատարել է Իրանի Իսլամական Հանրապետությունից (8 մլրդ 793 մլն 528 հզ դոլար):

 


Թուրքիայի արտաքին առևտրում ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սիրիայի հետ. ընդամենը 818 մլն 860 հզ դոլար: Իսկ Հայաստանի մասին զեկույցում նշված է, որ այդ հարևանի հետ Թուրքիան արտաքին առևտուր չի իրականացրել: