Այս տարվա հունվարին Ադրբեջանի արտաքին առեւտրի ծավալը կազմել է 1 մլրդ 852 մլն դոլար, ինչը 23 տոկոսով պակաս է, քան անցյալ տարվա հունվարին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին:

 

Կոմիտեի տվյալներով' անցյալ ամիս նավթի, նավթամթերքների եւ գազի արտահանումն Ադրբեջանից, 2014 թվականի հունվարի համեմատ, դրամական արտահայտությամբ 597,7 մլն դոլարով կրճատվել է եւ կազմել 1 մլրդ 152,1 մլն դոլար:

 

Արտահանման մեջ ածխաջրածինների տեսակարար կշիռը կազմել է 90,1 տոկոս: Ընդհանուր առմամբ' Ադրբեջանի արտահանման 92,6 տոկոսը կազմել է պետական հատվածի մասնաբաժինը:Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: