Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանին՝ հերթական անգամ մեղադրական ձևակերպումներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին:

Այդ երկրի արտաքին գերատեսչությունում նշել են, որ ստեղծված իրավիճակի հրահրողը Հայաստանն է, որն, իբր, հրետակոծում է ադրբեջանական դիրքերը և շահագրգռված չէ տարածաշրջանում էսկալացիայի թուլացման հարցում:

Բաքուն կոչ է արել Հայաստանին պահպանել հումանիտար հրադադարը:

«Տարածաշրջանում խաղաղությունը կարող է ապահովվել միայն միջազգային իրավունքի խիստ պահման հիման վրա»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: