Ռուսական բանկերի շահույթը 2014թ. նվազել է 40,7 տոկոսով' կազմելով 589 մլրդ ռուբլի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական բանկը և մեկնաբանել, որ շահույթի կրճատման հիմնական պատճառը դարձել է հնարավոր կորուստաների նպատակով ստեղծված պահուստների ընդլայնումը:

 

 

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ' պահուստները 2014-ի տարեսկզբին աճել են 1,203 տրլն ռուբլով կամ 42,2 տոկոսով, այնինչ, 2013 թվականին' ընդամենը 411 մլրդ ռուբլով կամ 16,8 տոկոսով: