HSBC բանկի մինչհարկային շահույթը 2014 թվականի արդյունքներով տարեկան արտահայտությամբ նվազել Է 17 տոկոսով՝ մինչեւ 18,68 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է տարեկան հաշվետվության մեջ, որը փետրվարի 23-ին հրապարակել Է ներդրումային բանկը, որի կենտրոնակայանը գտնվում Է Լոնդոնում: 2013 թվականի արդյունքներով՝ մինչեւ հարկերի վճարումը շահույթը կազմել Է 22,5 միլիարդ դոլար:
Արդյունքները շատ ավելի վատն են եղել վերլուծաբանների կանխատեսումներից, ովքեր սպասում Էին, որ տարվա արդյունքներով HSBC բանկի շահույթը կնվազի, բայց ոչ այդքան լուրջ՝ մինչեւ 21 միլիարդ դոլար:
Բանկը շահույթի կտրուկ նվազումը բացատրում Է բանկի վրա դրված մի շարք տուգանքներով, դատական ծախքերով եւ մի շարք մասնաճյուղերի փակումով:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հրապարակված արդյունքները հանգեցրել են այն բանին, որ Եվրոպայի խոշորագույն բանկի բաժնետոմսերը Լոնդոնի ֆոնդային սակարանում կորցրել են արժեքի 4,69 տոկոսը:
HSBC-ն այս ամսվա սկզբին հայտնվել Է ֆինանսական խոշոր սկանդալում: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The Guardian-ը, ինչպես նաեւ մի քանի այլ զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել Էին, որ աշխարհում մեծությամբ երկրորդ բանկի՝ Շվեյցարիայի բաժանմունքը երկար տարիների ընացքում իր գաղտնի հաշիվներում զետեղել Է սպասարկյալների միջոցներ, որոնք այդ կերպ իրենց հայրենիքում խուսափել են հարկերի վճարումից: Ըստ որում բանկի սպասարկյալների թվում եղել են հայտնի անձինք, ինչպես նաեւ կազմակերպված հանցավորության եւ դիկտատորական վարչակարգերի հետ կապված մարդիկ:
Հաճախ այդ հաշիվները բացվել են կեղծ անուններով, իսկ որպեսզի ավելի բարդ լինի միջոցների շարժմանը հետեւելը, պատկառելի գումարների կանխիկ միջոցներն սպասարկյալներին են տրվել նրանց անհրաժեշտ արժույթով:
Նախօրյակին հայտնի Է դարձել, որ HSBC բանկի ղեկավարը եղել Է նրանց թվում, ովքեր հաշիվներ են ունեցել այս ֆինանսական հիմնարկության՝ Շվեյցարիայի բաժանմունքում: HSBC-ի գործադիր տնօրեն Ստյուարտ Գուլիվերն այն հաշվի փաստացի սեփականատերն Է, որը բանկի՝ Շվեյցարիայի մասնաճյուղում բացվել Է Պանամայում գրանցված Worcester Equities Inc. ընկերության անունով: Վերջինիս հաշիվներում 2007 թվականի դրությամբ բանկում եղել Է 7,6 միլիոն դոլար: